«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած անձը կալանավորվել է

«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած անձը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ են հնչել։ Ինքնաձիգով զինված անձը մուտք է գործել առաջին հարկ, արձակել կրակոցներ, հետաքրքրվել, թե որտեղ է գտնվում երկրորդ նախագահի գրասենյակը։ Առաջին հարկում գտնվողներն, ըստ էության պատանդի կարգավիճակում են հայտնվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նույն օրը 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է։

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.