Բնակարանից գողացել էին չհրկիզվող պահարանը, բակից՝ տուժողի մեքենան․

Նախորդ տարվա օգոստոսի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում բնակարանային գողության դեպք էր արձանագրվել։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Չեղովի փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել էին ոսկյա զարդեր ու տուժողի հանգուցյալ հորը պատկանած, փողը ծակած օրինական ատրճանակը։ Բնակարանային գողերը վերցրել էին նաև տանտիրոջ մեքենայի բանալիներն ու բակից առևանգել նաև նրա «Տոյոտան»։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Շենգավիթի քրեական հետախույզներն իրականացրին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։ Դեպքի հաջորդ օրը Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերվեց տուժողի մեքենան՝ ամբողջությամբ այրված։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.