Աքորի գյուղում, ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում

Այսօր՝ հունվարի 27-ին, SHAMSHYAN.com են զանգահարել Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները, ովքեր հայտնեցին, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում։ Բնակիչներից Կարեն Ավետյանը նշեց, որ ունի մոտ 150 գլուխ խոզ և տեսնելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել են, մյուս վայրում պահվող 45 խոզերից 10-ից ավելին արդեն հիվանդացել է, իսկ 3-րդ վայրում պահվող խոզերից հիվանդացել են մի քանիսը դեռևս։ Նա նաև նշեց, որ սատկած կենդանիների մեծ մասը մայր խոզեր ու գոջիներ են։ Թե ինչն է պատճառը, չկարողացավ ասել, սակայն նշեց, որ անասնաբույժը այցելել է, նայել, կատարել պատվաստումներ, սակայն խոզերի անկումը շարունակվում է։ Գյուղի մեկ այլ բնակչի՝ Գեորգի Ավետյանի խոզերից էլ արդեն սատկել է 6 մայր խոզ, և մնացել է 7-րդ հիվանդ խոզը։ Այլ գյուղացիների խոզերից ևս հիվանդանցել ու արդեն սատկում են։ Ըստ գյուղացիների՝ համաճարակ կոչվածը 1 ամսից ավելի է, ինչ տիրում է գյուղում, և գյուղացիները թաքցրել են տեղի ունեցողը, մորթել ու վաճառել են հիվանդ խոզերին։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տարածքի անասնաբույժ Վաչագան Կիրակոսյանը նշեց, որ տեղյակ է իրավիճակի մասին, սակայն ոչ աշխատանքային օր լինելու պատճառով չի կարողացել սատկած անասուններից նմուշներ ուղարկել լաբորատորիա, որպեսզի այնտեղ պարզեն, թե ինչն է խոզերի անկման պատճառը և հենց առաջին աշխատանքային օրն էլ նմուշ յվրցնի և կուղարկի լաբորատորիա։ Նշեց, որ կասկածներ ունի, որ Կարեն Ավետյանի խոզերի անկումը թունավորման հետևանք է։ Սակայն Կ. Ավետյանն էլ նշեց, որ 2013 թվականին նույնպես նման վարակ է եղել գյուղում և ըստ նրա՝ հնարավոր է, որ սա ժանտախտ հիվանդություն է, հավելեց, որ դիմելու է համապատասխան մարմիններին։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.