Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել պատրաստել հայցադիմումը

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: Հիշեցնենք, որ երեկ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նախ ամենօրյա, ապա՝ ամենշաբաթյա, հետո՝ ամենաամսյա ռեժիմով իրեն իր ծառայություններն է առաջարկել, նշելով, որ հրաշալի տիրապետում է Սահմանադրության խութերին: Փաշինյանի այս բացահայտմանը արագ արձագանքեց Հրայր Թովմասյանը՝ հայտարարելով, որ 20 օր ժամանակ է տալիս ՀՀ վարչապետին անհերքելի ապացույցներ բերելու իր ասածի առնչությամբ, հակառակ դեպքում կդիմի դատարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/216909.html

© factor.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.