Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի

Թուրքիայում առնվազն 22 մարդ է զոհվել, ավելի քան 1000-ը վիրավորվել երեկ երեկոյան արևելյան Էլազիգ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:

400 հազար բնակչություն ունեցող նահանգում, ըստ հաղորդումների, բազմաթիվ շենքեր փլուզվել են, տեղում աշխատում են հարյուրավոր փրկարարներ, որոնք ավելի քան 4 տասնյակ մարդկանց են փրկել:

Փրկվածներից մեկը փլատակներից դուրս է բերվել 14 ժամ շարունակված ջանքերից հետո, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության՝ ցնցումների ուժգնությունը հասել է 6,8 մագնիտուդի, դրանք զգացվել են նաև հարևան Մալաթիա նահանգում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.