Նիկոլ Փաշինյանը չբացառեց Իլհամ Ալիեւի հետ հանդիպման հնարավորությունը

«Այս պահին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա։ Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է»,-կապանյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիեւի փետրվարին կայանալիք Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։

Նա ասաց, որ շփումները դրական է համարում եւ սկզբունքորեն, եթե լինի առիթ՝ խոսելու քննարկելու, դա օգտակար է ։
Անդրադառնալով բանակցություններին, վարչապետն ասաց. «Դուք բոլորդ գիտեք, թե փակ սենյակում ինչ եմ Իլհամ Ալիևի հետ խոսում։ Դա նկարագրված է 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ԱՀ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ելույթում, որտեղ ես ուղենշել էի առաջիկայում բանակցային գործընթացում մեր քննարկումների շրջանակը։ Էդ շրջանակի մասին ենք մենք հիմա խոսում։ Այս պահին որևէ փաստաթուղթ սեղանին չկա, որ մենք քննարկենք։ Մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի առարկայական փուլին մոտենալու համար, բայց այս շրջանը պետք է արդյունավետ օգտագործենք այդ փուլին մոտենալու համար»։

Ըստ Փաշինյանի, մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այդ շրջանն արդյունավետ չի օգտագործվել եւ ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ ադրբեջանական կողմից այդպես էլ չի հնչում համարժեք հայտարարություն իր այն հայտարարությանը, թե Արցախի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Սա այսօր, եթե հայեցակարգային մակարդակով արտահայտենք, կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է։ Բայց մեր դիրքորոշումը կառուցողական է. մենք գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորել, կարգավորել այն սկզբունքների շրջանակում, որոնք ասել եմ Ստեփանակերտում և ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթների տրամաբանության շրջանակում եւ մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանքի՝ ինչքան էլ հասկանում ենք, որ դա բարդ աշխատանք է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարեց, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունն անձնապես կրում են Իլհամ Ալիևը, Արցախի հանրապետության նախագահը և ՝ ՀՀ վարչապետը։

«Սա անձնավորված պատասխանատվություն է եւ ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատվություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ դա չափազանց դժվար գործ է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.