Կրակոցներ Արարատի մարզում. Այգավան գյուղում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Արարատի մարզում; Այգավան գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ և կան տեղեկություններ, որ 2 հոգի, որոնցից մեկը՝ դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ:

Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:


Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գազային ատրճանակից կրակված պարկուճ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.