Բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ևս գնացել է քննիչի սենյակ ու պատասխանել վերջինիս հարցերին՝ առանց սելֆիի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօրվա ասուլիսում։

«Բանը հիշեցի, «Կարգին հաղորդում»-ից հիշեցի, Նոր տարվանից առաջ մի հատ սկետչ էի դրել, արձագանքել էին՝ «ինչպիսի անլուրջ...», շատ կոնկրետ ուղերձ էր դրա մեջ, ես դրանով ցանկացել էի մեր բոլորի ուշադրությունը հրավիրել՝ սնվելու մեր կուլտուրայի վրա»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ որոշ շրջանակներ չեն կարող համակերպվել, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա։

«Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ կատաստրոֆա է, բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա, նկատի ունեմ քյարփինջ դեմքի արտահայտությունը»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.