Արտակարգ դեպք Արցախի հանրապետությունում. Պաշտպանության բանակի զորամասերից մեկի 2 զինծառայող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի հանրապետությունում

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի 2 զինծառայող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ1 հոգի էլ՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։

Ըստ տեղեկությունների՝ զինվորներից մեկը կրակ է արձակել երկուսի ուղղությամբ, ովքեր վնասվածքներ են ստացել, իսկ հետո կրակել է իր վրա։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

SHAMSHYAN.com-ը, ելնելով նախաքննության շահերից, այս պահին զերծ է մնում տվյալներ հրապարակելուց, ինչպես նաև փորձում է պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.