Արման Սարգսյանի հրամաններով աղմկահարույց հանցագործություններ բացահայտած քննչական բաժնի պետն ու տեղակալը պարգևատրվել են մեդալներով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության կողմից (համագործակցության ամրապնդման համար մեդալով) պարգևատրվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, արդարադատության 2-րդ դասաի խորհրդական Ռուբեն Մկրտչյանը;

Նույն մեդալով Ա. Սարգսյանը պարգևատրել է նաև Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի կողմից նշված պարգևատրումները կապված են այն հանգամանքով, որ Կոտայքի մարզում 2019 թ.-ին մարզի ոստիկանության և քննչական վարչության ու Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզի քննչական վարչության նախկին պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտվել են առանձնակի դաժանությամբ տեղի ունեցած մի քանի սպանություններ, մահափորձ, զինված ու դիմակավորված ավազակային հարձակումներ և այդ ամենում քննչական ճիշտ և գրագետ աշխատանքներ են կատարել նաև պարգևատրված նշված անձինք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.