Շուկաներում չեն ընդունում անասնապահների 2-րդ ձևի միսը. Խնդիրը չի լուծվել

Սուպերմարկետներն ու ռեստորանները գյուղացիներից այլևս չեն վերցնում 2-րդ ձևով միսը, սկսել են 5-րդ ձևով միս վերցնել, այսինքն այն միսը, որի մորթն արվել է սպանդանոցում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչ Աթանես Արմենակյանը։

Նա պատմեց, որ սովորաբար միսը հանձնել են Գումի շուկա, այնտեղից էլ ռեստորանների, կամ էլ սուպերմարկետների աշխատակիցները գնել ու վերավաճառել են։

«Հիմա մենք 2-րդ ձևով միսը տանում ենք Գումի շուկա։ Շուկայի աշխատակիցները համագործակցում են ռեստորանների, սուպերմարկետների հետ, սակայն, այս դեպքում, գյուղացիների մորթած միսը չեն կարողանում հանձնել ռեստորաններին ու սուպերմարկետներին։ Դրա պատճառով էլ մեզնից միս չեն գնում»,-նշեց Աթանեսը։

Նա ընդգծեց, որ վարչապետի հայտարարությունից հետո ամեն բան նույնն է մնացել. «Ուղղակի գյուղացիներին ասեցին սուս եք, այս պայմաններն են»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչեւ ս.թ. փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումների իրականացումը, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ տրանսպորտային տեխնիկայի ձեռք բերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։ Բացի այս, նրա խոսքով, կառավարությունը մարզպետարանների եւ ՍԱՊՏ –ի հետ կձեւավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ եւ հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք կլուծեն այդ սփռվածության եւ հասանելիության խնդիրը։

«Եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, որ մինչեւ հուլիս 1-ը միասին աշխատենք եւ պրոցեսը մինչեւ վերջ տանենք, պայմանով, որ թեմային հուլիսի 2-ից ի վեր այլեւս չենք վերադառնալու՝ կառավարությունը կգնա այդ ճանապարհով, եթե ոչ՝ հենց այս պահից կգործի այն կարգավորումը, որը գոյություն ունի»,-նշել էր Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.