Մակրոնը մասնակցելու է հայ համայնքի ընթրիքին. պատվո հյուր է լինելու թուրք պատմաբան Աքչամը

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 29-ին և նախագահ Էմանուել Մակրոնն արդեն ընդունել է հրավերը:
 
«Ընթրիքի այս տարվա պատվո հյուր է լինելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը՝ իր նոր գրքի հրապարակման առթիվ»,- ասաց նա:
 
Ըստ Մուրադ Փափազյանի՝ այս տարի էլ ընթրիքին ներկա են լինելու Ֆրանսիայի բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, մեդիա-խմբերի  ղեկավարներ:
 
«Այս ընթրիքը առիթ է, որ մեր ձայնը բարձրացնենք, մեր դատը պաշտպանենք, Հայաստանը և Արցախը փայլեցնենք բոլորի առջև: Քաղաքական շատ մեծ արժեք ունեցող պահ է»,- ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.