Հետախուզվում էին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին, ժամը 13.00-ին, Այնթապ գյուղի 13-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին բերման են ենթարկվել 30-ամյա Արմեն Ս.-ն և 32-ամյա Էդգար Ս.-ն. նրանք հունվարի 22-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի /Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:Խափանման միջոցը՝ կալանք:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.