«Էրեբունի պլազա» ներխուժած անձը զենքը հանձնել է (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անհայտ անձն այսօր զինված ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն։ Կրակոցներ են հնչել։ Տեղեկություններ կան նաեւ պատանդների մասին։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վերջինս բանակցությունների արդյունքում զենքը հանձնել է։ Այլ մանրամասներ, սակայն, չեն նշվում։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։

Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.