Նորակոչիկների երդման արարողություն

Հունվարի 21-ին տեղի է ունեցել 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակոչիկների երդման արարողությունը, որին մասնակցել են զինծառայողների ծնողներն ու հարազատները, զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու հոգևորականներ։ Այս մասին հայտնում են  ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.