Հրդեհ արագ սննդի շարժական կետում

Հունվարի 22-ին, ժամը 11:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցից դեպի «ՍԱՍ» սուպերմարկետ տանող ճանապարհին այրվում է արագ սննդի կետի բենզինով աշխատող գեներատորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում գտնվող արագ սննդի շարժական կետի գեներատորում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։23-ին, մարվել՝ 11։35-ին:  Գեներատորն ամբողջությամբ այրվել է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.