Հայազգի մարզիկները մեդալներ են նվաճել Դանիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում

Ուկրաինաբնակ հայազգի մարզիկները մեդալներ են նվաճել Դանիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Thor Masters մրցաշարում, հայտնում է հայտնում է AnalitikaUA.net-ը։

Հունվարի 17-18-ը Դանիայում (Նյուքյոբինգ Ֆալստեր) անցկացվել է 18-րդ Thor Masters հունահռոմեական ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցաշարը:

Մրցելույթների արդյունքում մրցաշարի հաղթող է ճանաչվել Կորյուն Սահրադյանը (55 կգ), իսկ 60 կգ քաշային կարգում Ժորա Աբովյանը նվաճել է արծաթե մեդալ:

Ըստ Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության հաղորդման՝ մեդալների մրցաշարային աղյուսակում Ուկրաինայի ներկայացուցիչները նվաճել են չորս մեդալներ՝ զբաղեցնելով երկրորդ թիմային տեղը Դանիայի մրցումներում:

ՈՒՀՄ - ն հիշեցրել է, որ բարձ նվաճումների համար մարզիկներին պարգևատրելը, խոստումնալից երիտասարդներին նյութական օգնություն ցուցաբերելը և աջակցելը, Ուկրաինայի հայերի միության անփոփոխ ավանդույթներն են: 2019-ի եզրափակիչ համաժողովում Սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արմեն Վարդանյանը անձամբ հանձնեց Ուկրաինայի հայերի միության պարգևը Ժորա Աբովյանին:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 30-ին, «Միասնության համաժողով» միջոցառմանը ելույթ ունեցավ Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ և Սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արմեն Վարդանյանը: Համաժողովի բանախոսների թվում էին Ուկրաինայի նախագահ՝ Վլադիմիր Զելենսկին, ենթակառուցվածքների նախարար՝ Վլադիսլավ Կրիկլիին և այլ հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ:

Ըստ Օլիմպիական մեդալակիր Արմեն Վարդանյանի՝ սպորտը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում, մասնավորապես ուկրաինացի մարզիկներին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.