Ձեր ջղային դեմքի արտահայտության տակ, մենք ձեր բոլոր վախերը տեսնում ենք. «Իմ քայլը» պատգամավորը՝ ԲՀԿ-ին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին։

«Իրոք չեք հասկանում, թե՞ պարզապես ձևացնում եք, որ չեք հասկանում»,- դիմելով ԲՀԿ խմբակցության քարտուղարին ասաց Կոնջորյանը՝ շարունակելով. «Եթե Հայաստանում քրեական ենթամշակույթի, գողական բարքերի դեմ տարվող իրավական պայքարն իջեցվում է այդ աստիճան գողական, բիսետկային, քուչի մակարդակի և բերվում են համեմատություններ, որոնք հարիր չեն նաև ձեզ... Հիմա ես ուզում եմ դիմել նաև ձեզ, տիկին Զոհրաբյան, պարոն Մելքումյան, պարոն Բագրատյան, մարդիկ, ովքեր քաղաքական տեքստ են ասում, դա ձե՞ր մակարդակն է, որ այդ աստիճան իջեցնում են»։ «Երեք տառանիի մասով էլ, չորս տառանիի մասով էլ, եթե կարիք կա պայքարում ենք»,- ասաց նա։

Կոնջորյանն ընդգծեց, պետք չէ խոսակցություններն այդ աստիճան իջեցնել. «Սա ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա, որ այդ մակարդակի են բերում, իջեցնում։ Պարոն Աբովյան, ժամանակ առ ժամանակ գալիս ասում եք՝ եկեք հանգիստ, դրական, քաղաքակիրթ բանավեճ անցկացնենք, բայց ինձ մոտ տպավորություն է, որ ձեր խմբակցությունում ունեք մարտավարություն, որ մենք ասեք ամեն բան հանգիստ անցկացնենք, բայց հետո կոնկրետ ինչ-որ մեկը, կոնկրետ հանձնարարությամբ գալիս և ասում է ինչ-որ մի բան, որը հետո դառնում է ռումբ»։

Նա դիմելով ԲՀԿ-ին հացրեց՝ ի՞նչ շնորհք է, մինչև պատգամավորներն ամբիոնից իրենց տեղն են հասնում, արդեն ինչ-որ «ռազբորկաներ» են սկսվում։

«Կամ այստեղից խոսում ես այնտեղի ինչ-որ մեկն արձագանքում է։ Այդ ձեր ջղային դեմքի արտահայտության տակ, մենք ձեր բոլոր վախերը տեսնում ենք ախր, այդքան համարձակ, դուխով մարդիկ եք՝ եկեք այստեղից խոսեք։ Ախր ես գիտեմ, որ այդ տեղից խոսողների մեծ մասը, որ գա այստեղ կանգնի, ոտքերն այնպես կդողա, որ այդ ցնցումները դուք էլ կզգաք մինչև վերջին նստարանը։ Բան ունեք ասելու, եկեք այստեղից ասեք։ Իսկ նրանք, ովքեր խոսել չգիտեն, ես առաջարկում եմ գոնե կարողանալ լռել ու ԱԺ դահլիճը չվերածել ԱԺ քուչայի դահլիճի»,-խմբակցության անունից ելույթում ասաց Կոնջորյանն ու ավելացրեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվելու է, իսկ նրանք, ովքեր չեն հասկանում՝ ինչ է կատարվում, մնալու են պատմության մայթեզրին կանգնած։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.