Իրաքում ԱՄՆ դեսպանատան մոտ 3 հրթիռ է ընկել

Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը 3 հրթիռ է ընկել Բաղդադում գտնվող «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ։ Այս մասին հայտնել է իրաքյան անվտանգության գործակալության աղբյուրը:

«Դեսպանատնից լսվում են օդուժի ազդանշաններ»,- ասել է աղբյուրը:

Նշվում է, որ հրթիռակոծությունից տուժածներ չկան: Սա Իրաքում ամերիկյան թիրախների առաջին հրետակոծումը չէ: Մասնավորապես, հունվարի 14-ին Ալ-Թաջիի ռազմաբազայում հրթիռային հարված էր հասցվել Բաղդադի հյուսիսում տեղակայված ԱՄՆ-ի զորախմբի ուղղությամբ:

Երկու օր առաջ հարվածներ հասցվեց Բալադի ռազմաբազային, որտեղ նույնպես գտնվում է ամերիկյան զորախումբ: Հրետակոծությունից տուժածներ չեն եղել:

Հիշեցնենք, որ իրավիճակը լարվեց, երբ ԱՄՆ-ի ուժերի կողմից սպանվեց Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչին ի պատասխան` Իրանը հրթիռակոծեց Բաղդադում ամերիկյան ռազմաբազաները։

regionmonitor.com

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.