Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները չեն ներկայացել նիստին. զրկված են իրենց իրավունքները եւ պարտականությունները կատարելու հնարավորությունից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը ։

Դատարանը ստացել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդությունը՝ առ այն, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից, քանի որ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում տուժող կողմը հայտարարել էի , որ, եթե իրենց վիրավորեն, ապա կընկնեն իրենց օրը, ինչը պաշտպանական կողմը դիտարկել էր որպես սպառնալիք։

Նշենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը գրավոր տեղեկացրել էր, որ չի ներկայանա դատական նիստին, քանի որ խախտվում է մրցակցության սկզբունքը։
«Դատարանի կողմից սույն գործի պաշտպանության կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում, երբ դատարանի կողմից որևէ գործողություն չի ներկայացվում տուժողների կողմից սպառնալիքներին»,- նշել էր փաստաբանը՝ դատարանին ուղղված գրության մեջ։ Դատարանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստից հետո ուսումնասիրել են ձայնագրությունները եւ որևէ հիմքեր չկան արձանագրելու, թե դատական նիստին հնչել են սպառնալիքներ։

Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.