Խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք․ Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ)

Այսօր վերջին հրաժեշտն էին տալիս ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյային հրաժեշտ տալու էին եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և մի շարք այլ գործիչներ։

Սերժ Սարգսյանը չցանկացավ լրագրողների հարցերին պատասխանել․

«Ես խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք հա։ Կգա ժամանակը, ինչ հարց կուզեք, կպատասխանեմ»։

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով Գեորգի Կուտոյանի մասին նշեց, որ նա բավականին բարեհամբույր անձնավորություն էր․

 «Մի  հարցրեք՝ ինքնասպանություն է, թե սպանություն, դրա ժամանակը չի, հետաքննություն կլինի, այդ ժամանակ կխոսենք»։

Դիտարկմանը՝ արդյոք իրավապահները կկարողանա՞ն բացահայտել այս դեպքը, Գալուստ Սահակյանը պատասխանեց․

«Ես չգիտեմ, որ իրավապահներն են բացահայտում, իրավապահ օրգանները այսօր Հայաստանում համարյա թե չեն աշխատում»։

Հարցին՝ «Ձեր իշխանության օրոք աշխատո՞ւմ էին իրավապահ մարմինները» նա պատասխանեց․ «Մեր իշխանության օրոք մեծ բաներ և փոքր բաներ է եղել»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.