Վաղը 10։00-ից սկսած մի շարք մարզերում անասնապահները ճանապարհներ կփակեն

Հանրապետության տարբեր մարզերում վաղն առավոտյան նախատեսվում են բողոքի ակցիաներ. Անասնապահներն իրենց մարզերում ճանապարհներ կփակեն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց անասնապահ, ակցիայի մասնակից Աթանես Արմենյանը։

«Մի շարք մարզերում ժամը 10-ից սկսած ակցիաներ կլինեն։ Արդեն այսօր մի շարք մարզերում փակել են ճանապարհը։ Ժամը 9-ից 10-ը ընկած ժամանակում փակելու ենք Արարատի մարզի Խոր Վիրապ տանող ճանապարհը»,-ասաց նա։

Հարցին, թե որքան ժամանակ են պատրաստվում ճանապարհները փակ պահել, նա պատասխանեց. «Այնքան ժամանակ, մինչև մեր հարցին լուծում տան։ Արդեն հոգնել ենք։ Գյուղացիները վարկեր են վերցրել՝ անասուն են առել, ու պետք է վաճառեն, որ կարողանան փակեն դրանք, սակայն արգելք են դրել»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ կտրուկ դեմ է Կառավարության որոշմանն ու պատմեց, որ Մասիսի սպանդանոցը պատկանում է պարսիկի և նա՝ ազգային պատկանելությունից ելնելով, հրաժարվում է խոզ մորթել։

Հիշեցնենք, որ անասնապահաներն ու մսավաճառներն երեք օր է, ինչ կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, նրանք դեմ Կառավարության որոշմանը, ըստ որի մորթը պետք է տեղի ունենա սպանդանոցներում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.