Շիրակի մարզում հեղափոխություն չի եղել․ Կառնուտցիները ճանապարհ են փակել

Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին անում։ Նրանք փակել են ճանապարհը՝   բողոքելով  համայքների խոշորացումից, կարկտահարման կայանների բացակայությունից և վնասված բերքից՝ պահանջելով փոխհատուցում։

«Մեր ակցիայի նպատակը Ախուրյանի կլանից մեզ  անջատելն  է, որովհետև մեզ չեն ներառել կարկուտից տուժածների ցուցակի մեջ։ 40 հոգու դատի են տվել, գյուղացին հիմա չի կարող վարկ վերցնել, որ հող մշակի։ Սա բանջարեղենի 5 տոկոս մատակարարող գյուղ է։ Դիմում էլ ենք գրել, դատի էլ ենք տվել, դատը դեռ չի եղել», - ասում է կառնուտցի Արզուման Գաբոյանը։

Վերջինիս խոսքով ՝  գյուղացիների դիմում-բողոքին ի պատասխան  ասել են ՝ «Քարը փեշերիցդ թափեք, գնացեք, տունը նստեք»։

«Էս մաֆիայի դեմ ոչ մի բան չենք կարող անել,  հեղափոխություն Շիրակի մարզում չի եղել»,- ավելացնում է նա։

Կառնուտի բնակչի խոսքով՝ նախկինում էլ փոխհատուցում չի եղել, իրենց հույսը հակակարկտային կայաններ տեղադրել է։

«Հիմնական աշխատանքը հողագործություն է, արտագնա աշխատանքի մեկնողները քիչ են», - նշում է  բողոքի ակցիայի մասնակից Դավիթը։

Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Կառնուտից  երկու դիմում են  ստացել, իսկ վնասը փոխհատուցվել է 50 տոկոս և ավելի տուժած բնակիչներին։

«Երեք դիմում էինք ստացել  Կառնուտից, որոնցից  մեկը հետ վերցրեց, իսկ երկուսը փաստաբաններ են վարձել»,- ասաց նա՝ նշելով․

«Դեմ չեմ քննարկմանը, թող գան, նստենք, քննարկենք»։

Տեսանյութը՝ Gala.TV-ի

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.