«Մեզ սաղ-սաղ թաղում եք, էս գյուղերն էլ դատարկեք, պրծեք»․ լարված իրավիճակ Անիի սահմանամերձ գյուղերում

այսօր վաղ առավոտից Անիի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել կառավարության՝ անասուններին պարտադիր սպանդանոցներում մորթելու որոշումը։

Բողոքավորների հետ հանդիպման եկավ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը, որը հորդորեց բացել ճանապարհը, քանի որ վաղը Ազգային ժողովում քննարկում է, ինքն էլ Շիրակի մարզի գյուղացիների անունից խնդրելու է հետաձգել որոշումը, մինչև որ սպանդանոցները պատրաստ կլինեն։

«Մեզ ոչ մի սպանդանոց պետք չէ, համաձայն չենք, հինգ հազար դրամ տաք անասունը մորթելուն, չհաշված ճանապարհածախսը, էդ ի՞նչ եկամուտ ենք ստանում, որ, օրինակ` խոզից ստացած եկամուտը իրենով հինգ հազար դրամ է։ Որտեղի՞ց տամ, էրեխուս բերանից կտրե՞մ։ Վարկերի տակ ճռռում ենք, բանկից զանգել են, թե արի վարկերը փակի, ինչպե՞ս փակվեք, սաղ-սաղ թաղում եք, էս ի՞նչ վիճակի եք հասցրել։ 15 գյուղի բնակիչ ենք ստեղ հավաքվել, մարդ չե՞նք, որ գան կարծիքներս լսեն, ո՞վ է թույլ տվել առանց կարծիք հաշվի առնելու նման որոշում ընդունեն, մեզ խոտակերի տեղ են դրե՞լ»,-զայրացած էին բողոքավորները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/01/20/1089149/?fbclid=IwAR14xqu4__vYQC9vy4KfpL05De6PgiiRPrd5DeXG996EriISzg7dxFmoJjE

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.