Մարտի 1-ը հետ կապ ունեցող անձանց մոտ հարց կառաջանա իրենց հետագա ֆիզիկական գոյության հետ կապված. Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահը կարող է առաջացնել ներքին լարվածություն կապված մի շարք հարցերի զարգացման հետ։

«Շատ մարդիկ կան, որոնք այս կամ այն կերպ մասնակցություն ունեն այնպիսի դեպքերին, ինչպիսին է մարտի 1-ը, և հետևաբար այն մարդիկ, որոնք քիչ թե շատ մասնակցություն ունեն այդ դեպքերին, իրենց մոտ հարց կառաջանա իրենց հետագա ֆիզիկական գոյության հետ կապված»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աղազարյանը։

Նշենք, որ Գեորգի Կուտոյանը 2008 թվականի մարտի 1-ին առանցքային որեւէ պաշտոն չի զբաղեցրել, 2008-2010 թթ. Եղել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանաակվել է 2016 թվականի փետրվարին։
ՀՔԾ-ն ու Քննչական կոմիտեն հայտարարել են, որ իրենց վարույթներում քննվող քրեական գործերով Գեորգի Կուտոյանը որեւէ կարգավիճակով չի հարցաքննվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ
Լրահոս