Գորիսում տուն է հրդեհվել. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 19-ին, ժամը 22:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 22:57-ին:

Տան (մոտ 200 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 4 քմ հատվածը ջերմահարվել է: Տուժածներ չկան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.