Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

«Փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-նշեց Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում` իր բնակարանում, հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.