Էրդողանը հրաժարվել է Լիբիայի վերաբերյալ համաժողովի մասնակիցների հետ ընթրիքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը մեկնաբանել է DPA գերմանական գործակալության տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահը հեռացել է Լիբիայի վերաբերյալ համաժողովից, որը կիրակի տեղի է ունեցել Բեռլինում։

Խոսքն այն մասին չէ, որ Էրդողանը վաղաժամ որոշել է հեռանալ համաժողովից, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գրասենյակին։ Թուրքիայի նախագահը պարզապես չի մնացել հանդիպման մասնակիցների ընթրիքին, ընդգծել է աղբյուրը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ համաժողովից հեռացել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.