ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները. «Փաստ»

«Ինչպես հայտնի է, իշխանական ուժը վերջին երկու օրերին խմբակցությունների (ԱԺ և ավագանու) ու վարչության մի քանի փակ նիստեր էր հրավիրել, որոնց անձամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ այս քննարկումների հիմնական բանախոսն ու կազմակերպիչը եղել է վարչապետը։ 

Սակայն մտահոգող հարցերը, բնականաբար, միայն այս հանդիպումներով չեն սահմանափակվում, քննարկումներ են ընթանում տարբեր ֆորմատներով: «Փաստ» թերթի իշխանական աղբյուրի փոխանցմամբ, առաջնային թեմաներից են ՍԴ դատավորների շուրջ առկա թնջուկը, դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու հնարավորությունները։ 

Ըստ տեղեկությունների, քննարկումներից մեկի ժամանակ նույնիսկ առաջարկ է հնչել, որ ցանկալի արդյունք չունենալու դեպքում պետք է ձերբակալել Հրայր Թովմասյանին»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 18.01.20թ. համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.