Հայաստանը նավատորմ ստեղծելու օրենսդրական հիմքեր է պատրաստում. «Ժամանակ»

 
«Ժամանակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ստեղծել ծովային նավատորմ: Այդպիսի տպավորություն կարելի է ստանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի ներկայացրած նախագծից:

Փամբուխչյանն առաջարկում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում և այնտեղ ավելացնել այսպիսի կետ. «Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի Հայաստանի Հանրապետության ռեգիստրում գրանցված նավերի, օդային և ջրային այլ տրանսպորտային միջոցների վրա»:

Գուցե ավելի ճիշտ կլիներ սկզբում նավատորմ ստեղծել, հետո նոր օրենքը փոխել: Չնայած օրենքը որ եղավ, նավատորմի հարցը ինքնըստինքյան կլուծվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.