Բեյրութում լարված իրավիճակ է․ բախումներ են տեղի ունեցել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի խորհրդարանի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների մեջ։ 

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս էլ արցունքաբեր գազ են կիրառել։

Նշենք, որ այսօր լայնամասշտապ բողոքի ակցիա է տեղի ունեցել Բեյրութի խորհրդարանի դիմաց, որն իրենք՝ ցուցարարները, անվանել են «բարկության շաբաթ»։ Երկրի տարբեր քաղաքներից բազմաթիվ մարդիկ են եկել՝ միանալով ցուցարարներին։

Լիբանանում ֆինանսատնտեսական վիճակը գնալով վատանում է։ Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերին հայտարարել էր, որ երկիրը տառապում է պատժամիջոցների եւ ֆինանսական շրջափակման հետեւանքով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.