Անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են

Հունվարի 17-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին 17-ամյա երիտասարդի վարած «Օպել Աստրա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփաբաժանին գտնվող գովազդային վահանակի սյանը։ Վթարի արդյունքում վարորդը՝ Հայկ Սարգսյանն ու նրա 17-ամյա ուղևոր Աշոտ Բաբայանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Կատարվում է քննություն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.