Շախմատի Հայաստանի առաջնություն․ Մարիա Գևորգյանը՝ կանանց առաջնության միանձնյա առաջատար

Կանանց Հայաստանի 75-րդ առաջնությունում կայացավ 5-րդ տուրը։ Տուրի երկու կենտրոնական պարտիաներում 4 առաջատարները մրցում էին միմյանց դեմ։ Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց Նարե Առաքելյանի նկատմամբ, մյուս առաջատարների՝ Սուսաննա Գաբոյանի և Աննա Խաչատրյանի, պարտիան ավարտվեց հաշտությամբ։

Մարիա Կուրսովան հաղթանակ տոնեց Սիրանուշ Ղուկասյանի նկատմամբ, Մարիամ Ավետիսյանը հաղթեց Թերեզա Ամբարջյանին, իսկ Աստղիկ Հակոբյանը հաղթեց Վերոնիկա Խաչատարյանին։

 

4-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը 4 միավորով սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը։ Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը 3,5-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

armsport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.