«Կոռուպցիան պոզով պոչով չի լինում. Շիրակի մարզում նեղ խմբակը ական է դնում իշխանության տակ». Աշոտ Կուրղինյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը որոշեց Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն նշանակել թիմակցին՝ Ժորժիկ Սերոբյանին: Պայմանագիրը կնքվել է 7-ամսյա ժամկետով: Ժորժիկ Սերոբյանը ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի որդին է (Երվանդ Սերոբյանի վրա կա հարուցված քրեական գործ) և հեղափոխությունից հետո մեկ այլ բուհի ռեկտորի պաշտոնակատար նշանակված Կարեն Պետրոսյանի ազգականը:Հիվանդանոցը 15 տարի ղեկավարած Աշոտ Կուրղինյանը վստահ է՝ նեղ խմբակի կողմից է ուղղորդվում Շիրակի մարզպետը: Վերջինիս որոշումը Կուրղինյանը համարում է ոչ օբյեկտիվ և նշում՝ կատարվածը բացահայտ հովանավորչություն է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.