Հունվարի 8-ին Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծությունից 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել

Հունվարի 8-ին Իրանի օդուժի կողմից Իրաքում ամերիկյան 2 ռազմաբազաների հրթիռակոծության հետեւանքով 11 ամերիկացի զինծառայող է տուժել: Իրաքում բուժօգնություն ստանալուց հետո նրանք տեղափոխվել են Քուվեյթ եւ Գերմանիա՝ հետագա բուժման համար: Ապաքինվելուց հետո զինծառայողները կվերադառնան Իրաք՝ կրկին ծառայության:

Այս մասին հայտնում է Defense One-ը՝ նշելով, որ տեղեկությունը ստացել են Բաղդադում ԱՄՆ ռազմական հրամանատարության խոսնակ գնդապետ Մայլս Քեգինսից:

Հիշեցնենք՝ Իրաքի արեւմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, Իրանի կողմից ենթարկվել էր հրթիռային հարվածների հունվարի 8-ի լուսաբացին:

Իրանական Press TV հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետեւանքով զոհվել էր 80 մարդ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու պաշտոնական Վաշինգտոնը հերքում էին Իրանի հրթիռակոծության արդյունքում զինծառայողների զոհվելու մասին տեղեկատվությունը: Նրանք հերքում էին նաեւ, որ եղել են տուժածներ ամերիկացի զինվորականների շարքերում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.