Հրապարակվել Է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը

 Numbeo վիճակագրական ռեսուրսը հրապարակել Է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը: Հունվարի համար ընկերության հաշվետվության մեջ առաջատարը, ըստ «կյանքի արժեքի ինդեքսի», դարձել Է Ցյուրիխը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին հնգյակի բոլոր տեղերը բաշխվել են շվեյցարական քաղաքների միջեւ: Ցյուրիխին հաջորդում են Բազելը, Լոզանը, Ժնեւը եւ Բեռնը:
Տասնյակում նաեւ տեղ են գտել Ստավանգերը, Օսլոն եւ Տրոնհեյմը (բոլորն Էլ՝ Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) եւ Բերգենը (Նորվեգիա): Ռուսաստանի ամենաթանկ քաղաք Է ճանաչվել Մոսկվան, որը 251-րդ տեղում Է:

Ընդամենը ցուցակում ներառված Է 440 քաղաք: Ինչպես նշվում Է ծառայության կայքում, «կյանքի արժեքի ինդեքսը» հաշվարկվում Է խանութներում եւ ռեստորաններում գների, տրանսպորտով երթեւեկության գների, կոմունալ ծառայությունների համար ծախսերի, ինչպես նաեւ տեղի բնակչության գնողունակության հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.