22 երիտասարդ պարտադիր զինծառայությունից տարկետում ստացան

Կառավարությունն այսօրվա նիստում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տվեց կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների։ 

Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացան բակալավրի ծրագրով սովորող 16, մագիստրատուրայի ծրագրով սովորող 2 և ասպիրանտուրայի ծրագրով սովորող 4 քաղաքացի։ Տարկետում ստացած քաղացիների մեծ մասը դպրոցական առարկայական միջազգային օլիմպիադաներում նվաճել են ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.