Կադրային փոփոխություններ են սպասվում նաև ՀՀ կրթության տեսչական մարմնում. «Ժամանակ»

 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանի կրթության տեսչական մարմնում, որտեղ վերջին շրջանում բավական լարված մթնոլորտ էր, փոփոխություններ են սպասվում։

Մասնավորապես աշխատանքից ազատվելու է նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը։ Նա արդեն դիմում է գրել, որն այսօր թերևս կստորագրվի։
Մեզ հասած տեղեկություններով՝ Սասուն Համբարձումյանը համալրելու է հակահեղափոխականների թիմը։ Ամենայն հավանականությամբ, աշխատանքի է անցնելու այդ թիմին պատկանող մեդիաոլորտում։

Հիշեցնենք, որ Համբարձումյանը ԿԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական, վաղամեռիկ Մհեր Ղազարյանի աներորդին է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.