Ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Որդուն մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 1945թ. ծնված տղամարդը, մոր հետ միասին բնակվելով Արմավիր քաղաքի իրենց բնակարանում, հաճախակի գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ պարբերաբար ծեծի է ենթարկել մորը՝ պատճառելով ուժեղ ցավ և մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1945թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.