Արցախում ակտիվացել են նախընտրական պրոցեսներ. տարօրինակ է, որ առանձնապես ակտիվ չէ Վիտալի «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սպասվող ապրիլյան ընտրություններին առաջադրումները կսկսվեն փետրվարից։ Արդեն մի քանի օր է՝ ակտիվացել է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, բոլոր մարզերում գրասենյակներ են բացում։

Մասիս Մայիլյանն է մարզերում պատասխանատուների փնտրտուքի մեջ, ակտիվ հավաքներ է կազմակերպում։

Շուրջօրյա ռեժիմով է աշխատում Հայկազովի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանը, ով իր «Վստահություն» կուսակցությամբ խորհրդարան մտնելու հայտ է ներկայացրել։ Որքան էլ տարօրինակ է՝ առանձնապես ակտիվ չէ Վիտալի Բալասանյանը, իսկ Սամվել Բաբայանի կողմնակիցները, մեր աղբյուրի փոխանցմամբ, միայն Ստեփանակերտում են ակտիվ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14.01.20թ. համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.