Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 36-ամյա վարորդը Volkswagen–ով բախվել է գազի կարգավորիչ կայանին. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Բաբայանը իր վարած Volkswagen մակնիշի 18 ՍԼ 969 համարանիշի ավտոմեքենայով Ագարակաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել գազի կարգավորիչ կայանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Հասմիկ Սահակյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայաան գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գալստյանի գլխավորությամբ:

Օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Վայոց Ձորի մարզային ԳԳՄ ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.