Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում

«Մի բրոքեր է, ասում է` էնքան գործ ունեմ, չեմ հասցնում». Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում

Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց։ Նրանք նշում են, որ բրոկերներ չկան, որպեսզի կարողանան հայտարարագրել իրենց մեքենաները։

«Մենք ակնկալում ենք, որ մի լուծում տան, վերջապես վարչապետի հետ այդ հարցը լուծեն, ժողովուրդը մեղք է։ Աշխատողներ թող ունենան, որ կարողանանք մաքսազերծել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները պատմում են, որ բոլորը կանգնած են բրոքերների խնդրի առաջ. «Մի բրոքեր է, ասում է` էնքան գործ ունեմ, չեմ հասցնում։ Սրա պատճառով մեր բոլոր նոր տարին հարամ եղավ, սթրեսների մեջ անցավ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.