Խոշոր ավտովթար Երևանում. «Բոռա-Բոռա» ռեստորանի մոտ բախվել են Toyota-ն, Niva-ն ու կայանված չշահագործվող 4 Mercedes-ներ. կա վիրավոր

 
Երեկ՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 23:00-ի սահմաններում Տիչինայի փողոցում՝ «Բոռա-Բոռա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ, 22-ամյա Սուրեն Սահակյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 01 VV 531համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Արթուր Վարանցովյանի վարած Toyota Camry մակնիշի 777 CO 77 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև նշված ավտոմեքենաները դուրս են եկել հանդիպակաց ուղեմաս, որտեղ էլ Niva-ն բախվել է Երևանի բնակիչ, 43-ամյա Վադիմ Ամիրխանյանին պատկանող, կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, որը հարվածից հետ է ընթացել և բախվել նշված վայրում կայանված ու չշահագործվող ևս 3 Mercedes-ների:
Վթարի հետևանքով Niva-ի վարորդ Ս. Սահակյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վիրավորին առաջինը օգնության են հասել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.