Հրդեհ՝ Վանաձորի բնակարաններից մեկում․ բնակիչներն ավտոսանդուղքով տարհանվել են.

Այսօր 17:40-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Իրականացվել է բնակիչների տարհանում, որոնցից 8-ին՝ ավտոսանդուղքի միջոցով:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.