Զարիֆն Իրանի գործողությունները որակել Է համաչափ պատասխան ԱՄՆ-ին

Հունվարի 8-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների թեմային:

«Իրանի գործողությունները համաչափ պատասխանն են ԱՄՆ-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հարվածը հասցվել Է այն ռազմակայանին, որտեղից հարձակման Է ենթարկվել զինվորականը»,-հայտարարել է Զարիֆը:

Նա «Twitter»-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Իրանը ձեռնարկել Է համաչափ գործողություններ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով այն ռազմակայանին, որտեղից վախկոտ հարձակում Է կատարվել մեր քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա»:

«ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Զարիֆն ընդգծել է, որ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց «կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ:

regionmonitor.com

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.