Թեհրանը հրաժարվել է ԱՄՆ-ին հանձնել կործանված օդանավի սեւ արկղերը

Թեհրանը մտադիր չէ ԱՄՆ-ին կամ Boeing ընկերությանը հանձնել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի՝ Իրանում կործանված օդանավի սեւ արկղերը, հայտարարել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն:

«Այս պահին հայտնի չէ, թե վերծանելու նպատակով որ երկիր կուղարկվեն սեւ արկղերը»,-նշել է իրանցի պաշտոնյան:

Աբեդզադեի խոսքերով՝ ավիավթարը պետք է հետաքննի այն պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել ողբերգությունը: Նա ընդգծել է, որ Ուկրաինան կարող է մասնակցել օդային աղետի հանգամանքները պարզելու գործընթացին:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել այսօր առավոտյան՝ Թեհրանի Խոմեինիի անվան օդանավակայանի մոտակայքում: Ավիավթարի հետեւանքով զոհվել է 179 մարդ:
Պաշտոնական Թեհրանը եւ Կիեւը բացառել են ահաբեկչության վարկածը:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.