Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Իտալիայի շախմատի միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաջողությամբ հանդես է եկել Իտալիայի միջազգային մրցաշարում:

Իտալական Մոնտեբելուա քաղաքում կայացած մրցաշարում Տեր-Սահակյանը «4th Vergani Cup Montebelluna»-ում 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր դարձել է մրցաշարի հաղթող:

Հայ գրոսմայստերը չի կրել ոչ մի պարտություն, 6 պարտիա ավարտել է հաղթանակով, իսկ 3-ում գրանցել է ոչ-ոքի: «4th Vergani Cup Montebelluna»-ին մասնացում էին 45 շախմատիստներ աշխարհի 21 երկրներից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.