Իգոր Կալիվանովը նշանակվել է «Արարատի» գլխավոր մարզիչ

Երևանի «Արարատը» 2020 թվականից կգլխավորի ռուսաստանցի մասնագետ Իգոր Կոլիվանովը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:

Իգոր Կոլիվանովը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», իտալական «Ֆոջայում» և «Բոլոնյայում»։ Մարզչական գործունեությունը սկսել է 2002 թվականից: Տարբեր տարիներին աշխատել է «Ուֆայում» , Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ-17, Մ-19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ 2006թ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2018-19թթ ճանաչվել է Ռուսաստանի ՊՖԼ-ի «Կենտրոն» գոտու առաջնության լավագույն մարզիչ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.