Մանրամասներ Աշտարակում տեղի ունեցած ավտովթարից. վարորդներից մեկը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի 24-ամյա դուստրն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 3-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan-ը վարել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ, Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացի, 24-ամյա Հռիփսիմե Եղնուկյանը:


Վթարի հետևանքով Հ. Եղնուկյանն ու Կ. Գալստյանի ուղևորներ, Փարպի գյուղի բնակիչներ, 64-ամյա Նորիկ Գալստյանը, 34-ամյա Էմմա Մանուկյանը և 10-ամյա Շողիկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Եղնուկյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի դուստրն է, իսկ վիրավոր Է. Մանուկյանը հղի է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 3-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Պռոշյան – Երվանդ Շահազիզ փողոցների խաչմերուկում բախվել էին Ford մակնիշի 34 ՍQ 758 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 86 OA 086 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել էին Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության համայնքային բաժանմունքի տեսուչ Նարեկ Մանուկյանիի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել էին նաև «Նաիրի ինշուրանս» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.