Մոուրինյո. «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը շատ տարօրինակ ստացվեց

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 20-րդ տուրում «Սաութհեմփթոնից» կրած պարտությունը:

«Հանդիպումը շատ տարօրինակ ստացվեց: Մենք լավ պահեր ունեցանք, սակայն չկարողացանք դրանք եզրափակել:

Պետք է արժանին մատուցել նաև «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստներին, որոնք կարողացան ամուր պաշտպանություն ստեղծել»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» հյուրընկալվելիս պարտվել է 0։1 հաշվով։  Ժոզե Մոուրինյոն դեղին քարտ է ստացել «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլի նոթատետրի մեջ նայելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.